Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3.2010

Հացահատիկի ուժը

Հացահատիկի ուժը

Կյանքի հիմքը հացահատիկն է, բառի լայն իմաստով, սերմ, որի մեջ կյանք կա: Ընդ որում, ոչ թե «սովորական», այլ ջահել, հենց նոր սկսվող կյանք:

 

Սննդի մեջ օգտագործվող հացահատիկի ծիլերը (դրանք կարելի է ուտել հում վիճակում, ավելացնել բանջարեղենային աղցանների մեջ, որպես խավարտ օգտագործել) մաքրում են արյունը, բարձրացնում իմունիտետը, նպաստում նյութափոխանակության լավացմանը, լավացնում նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, բուժում ստամոքսի խոցը, բարձրացնում աշխատունակությունը, երիտասարդացնում օրգանիզմը:

 

Ծլած հացահատիկը օգտագործում են, երբ ծիլերը դեռ շատ փոքրիկ են, ընդամենը 2-4 մմ: Իսկ ինչու է հենց այդպիսի, դեռ «չկայացած» բույսը ուժի և առողջության աղբյուր համարվում: Հիմնականում, որովհետև հացահատիկի «ծանր» սննդարար նյութերն արդեն վերածվել են հեշտ յուրացվող ամինաթթուների, շաքարի, վիտամինների ու հանքային նյութերի խմբերի: Եվ «նորածին» բույսը դեռ չի հասցրել պաշարել մարդկանց համար ոչ օգտակար  սննդարար արժեքները` ցելյուլոզա կամ էլ բուսական բջջանք: Իհարկե,  յուրաքանչյուր բույսի սաղմը օգտակար նյութերի իր «հավաքածուն» ունի: Տարեկանն ու ցորենը, բացի սպիտակուցներից ու ածխաջրատներից հարուստ են նաև հանքային տարրերով` ֆոսֆոր, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, երկաթ, մանգան, սելեն, վանադիում և  այլն:  Դրանք պարունակում են նաև B խմբի բոլոր հայտնի վիտամինները, բիոտին, E  և F վիտամիններ:Այդ պատճառով էլ արյունաստեղծ, հակասկլերոտիկ, հակախոլեստերինային ազդեցություն ունեն, կարգավորում են անոթների, մազերի ու մաշկի վիճակը, դանդաղեցնում ծերացման գործընթացը:

 

Եթե որոշել եք ցորենը ծլեցնել, ուրեմն պետք է որակյալ հատիկներն ընտրեք: Իսկ հողի փոխարեն  պարկի կտոր օգտագործեք. այն հնարավորություն է տալիս հատիկին շնչել: Հատիկը տնային պայմաններում աճեցնելը շատ դյուրին է: Հայտնի ամենալավ տեխնոլոգիան հացահատիկի «կենդանացումն» է: Ամբողջական հատիկն ընտրել, վնասվածները և չհասածները դեն  նետել: Հետո մի քանի անգամ պետք է լվալ հոսող ջրի տակ և բարակ շերտով (2սմ-ից ոչ ավելի) տարածել կավե ամանի վրա: Իսկ հետո բույսը ջրել այնպես, որպեսզի վերին շերտը գրեթե չծածկվի: Այնուհետև պետք է հացահատիկը ծածկել թանզիֆով ու դնել լուսավոր ու տաք տեղ: 24-30 ժամ հետո հատիկները պետք է սպիտակ ծիլեր տան: Երբ դրանք դառնան մոտ 2-4 մմ, հացահատիկը նորից պետք է խնամքով լվանալ:  Եվ դեղորայքը պատրաստ է: Հանձնարարվում է այն օգտագործել օրական 3-4 անգամ, 1-ական ճաշի գդալ, հենց այդպես, կամ էլ նախապես մանրացնել: Ծիլերը պետք է պահել սառնարանում, բայց 2-3 օրից ոչ ավելի, որովհետև դրանից հետո ծիլերի օգտակար հատկությունները ոչնչանում են: 

 

Աճեցնել կարելի է ոչ միայն հացահատիկը, այլև ընդեղենը (լոբի, ոլոռ, ոսպ և այլն): 50-100 գ ընդեղենը լվալ սառը ջրով (դա օրական նորման է, բայց կարելի է նաև ավելի քչից սկսել): Ջրի երեսին բարձրացած հատիկները դեն նետել, դրանք չեն աճի: Մնացածը տարածել ապակե տափակ տարայի մեջ, մոտ 2 սմ հաստությամբ:  Ծածկել թանզիֆով, վրան տաք ջուր լցնել և դնել տաք, մութ տեղ: Պարբերաբար թրջել թանզիֆը: Մեկ-երկու օր անց բույսը կսկսի ծլել ու ծիլերը մոտ 1-3 սմ-ի կհասնեն: Բայց սննդի մեջ կարելի է օգտագործել  արդեն տերևիկներ ունեցող ծիլերը, ինչպես նաև, պարզապես ուռած հատիկները: Հավաքելուց  հետո, որպեսզի տհաճ հոտը վերանա, հատիկները պետք է լվալ սկզբից տաք, հետո սառը ջրով: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10 (548) 17.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ինչպես չափել ճնշումը
Ինչպես չափել ճնշումը

Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...

Սրտանոթաբանություն
Վազքը վնասում է ծնկներին
Վազքը վնասում է ծնկներին

Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են
Առողջ ատամները մարդու առողջության գրավականն են

Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...

Ստոմատոլոգիա
Գեղեցիկ ձեռքերի համար
Գեղեցիկ ձեռքերի համար

Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը  սկսում է չորանալ, թեփոտվել  ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:

Է.Բալայան, ք. Երևան...

Ձեռքերի խնամք
Երգելն օգնում է ինսուլտից հետո
Երգելն օգնում է  ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը
Ինչի մասին է վկայում մաշկի գույնը

Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...

Ախտորոշում Մաշկաբանություն Մարմնի խնամք
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու
Իմունիտետ. պատրաստ լինել՝ դիմակայելու

Օրգանիզմի  պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի  նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...

Իմունաբանություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն
Մի՞ս, թե՞` բուսակերություն

Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ  ավելի...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Պայքար մանրէների դեմ
Պայքար մանրէների դեմ

Եթե ընտանիքում որևէ մեկը հիվանդացել է, հարկ է միջոցներ ձեռք առնել, որպեսզի մյուսներին զերծ պահել ինֆեկցիայից: Ինֆեկցիայի տարածման գլխավոր «մեղավորներն» են դռների, պատուհանների բռնակները...

Կանխարգելում Վարակաբանություն Կանխարգելում և բուժում տանը
Ընդունել ըստ ժամերի
Ընդունել ըստ ժամերի

Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:

Ռ.Խաչատրյան, ք.Երևան...

Վիտամիններ և միներալներ
Հավերժության քարը
Հավերժության քարը

Այս արժեքավոր քարը մարդկությանը հայտնի է արդեն 7000 տարի: Հին Չինաստանում նեֆրիտը համարում էին Երկնքի և Երկրի քար, այն մարդկանց երկարակեցություն, առողջություն և երիտասարդություն էր պարգևում...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխատեսումներ
Հակահարված տուբերկուլոզին
Հակահարված տուբերկուլոզին

Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...

Վարակաբանություն
ՆՕՎԱ-ն այսուհետ ՆՕՎԱ 2

Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...

Իրադարձություններ Հայաստանում
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել: Շպիտցներ գեղեցկություն և կամքի ուժ
Օրը թանկ է նրա համար, ով կարողանում է ապրել:  Շպիտցներ  գեղեցկություն և կամքի ուժ

Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս:  Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...

Կանխատեսումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ
Տուբերկուլոզ. պատմական ակնարկ, նոր մոտեցումներ

Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ